Վրաստանում  ավելի քան 20 հազար մարդ ստրկության մեջ է ապրում

 Միջազգային հեղինակավոր «Walk Free Foundation»-ի հրապարակած նոր  զեկույցը  տեղեկացնում է, որ  այսօր աշխարհում ընդհանուր առմամբ 45.8 մլն մարդ  ապրում է ժամանակակից ստրկության տարբեր դրսևորումների պայմաններում։

Հիմնադրամը,  հետազոտելով ժամանակակից ստրկատիրության ձևերը աշխարհի 167 երկրում, հերթական զեկույցում   նկատում է, որ մարդը  շարունակում է շահագործման երնթարկվել, գործել  վախի, բռնության կամ վտանգի զգացումից ելնելով:  Ըստ զեկույցի հեղինակների` ժամանակակից ձևերի մեջ է մտնում նաև ընտանեկան ստրկությունը,  այդ թվում ստիպողաբար  ամուսնությունը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ժամանակակից ստրուկների ընդհանուր թվով զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը (20.900 մարդ):

Սակայն  Walk Free Foundation -ը  հայտնում է, որ   տարածաշրջանում  ստրկատիրության ժամանակակից ձևերի   դեմ պայքարի համար ոչ մի երկիր չունի ֆինանսական միջոցներ:

Ստրկության պայմաններում ապրողների ամենամեծ թիվը (58 %)  Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, Բանգլադեշում և Ուզբեկստանում է: Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/ ն:

Թողնել պատասխան