Վրաստանում զբոսաշրջության ծավալներն ավելանում են

Վրաստանում  զբոսաշրջիկների թիվը վերջին   6 ամսվա ընթացքում  ավելացել է  12,9 տոկոսով: Այս մասին  հուլիսի 4-ին անցկացված գիտաժողովի ընթացքում հայտարարել է Տուրիզմի ազգային վարչության  ղեկավար Գիորգի Չոգովաձեն` ներկայացնելով վերջին վիճակագրությունը:

Նրա խոսքով` վերջին  6 ամսվա ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 3 միլիոնի:  Այս ցուցանիշը 12,9 տոկոսով ավելին է, քան անցյալ  տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Վրաստան այցելում են հիմնականում  հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից:  Պահպանվում է նաեւ դրական ցուցանիշը` Եվրամիության երկրներից:

Տուրիզմի ազգային վարչության  ղեկավարի խոսքով` 2015 թ.  ընդհանուր առմամբ  զբոսաշրջությունից  ստացված եկամուտը կազմել է 1,94 մլրդ  դոլար, ինչը 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 150 միլիոնով:

2016 թ.   առաջին չորս ամիսների կտրվածքով`  ոլորտից ստացված եկամուտը կազմել է  354,5 մլն դոլար` նախորդ տարվա  48 միլիոնի փոխարեն:

Թողնել պատասխան