Վրաստանում է Ղրղըզստանի նախագահը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեգ Ատամբաևը  Թբիլիսիում է: Նա Վրաստան է ժամանել կնոջ և որդու հետ միասին: Ատամբաևին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Արտաքին գործերի նախարարը, Կառավարության այլ անդամներ:

14705717_640679782766965_2615818520163297890_nՊաշտոնական ընդունելությունը տեղի է ունեցել նախագահի նստավայրում, ինչից հետո երկու նախագահները առանձնազրուց են ունեցել:  Հոկտեմբերի 13-ին նախատեսված է ընդլայնված ձևաչափով հանդիպում,  ինչից հետո երկու երկրների նախագահները համատեղ մամուլի ասուլիս կհրավիրեն:

Լուսանկարները` Վրաստանի նախագահի ֆեյսբության էջից

Թողնել պատասխան