Վրաստանում փակ տարածքներում ծխելը կարգելվի 2018թ․ մայիսի 1-ից

Վրաստանում «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի մայիսի 1-ից: 

Այս մասին տեղեկատվությունը հաստատել է օրինագծի  հեղինակներից  Գուգուլի Մաղրաձեն:

«Կառավարության հետ մեկ ամիս տևած խորհրդակցության արդյունքում ընդհանուր հայտարարի ենք եկել: Ուղիղ մեկ տարի անց՝ 2018 թվականի մայիսի 1-ից, հասարակական վայրերում ծխելը կարգելվի: Լիցենզավորման դեպքում, սակայն, ծխելը կթույլատրվի օրինակ խաղատներում և Սիգար բարերում»,- հայտարարել է Մաղրաձեն:

Թողնել պատասխան