Վրաստանում ծխելու սահմանափակումների մասին օրենքը կխստացվի

Վրաստանում, 2017 թվականից կարգելվի հյուրանոցներում, ինչպես նաև այլ հասարակական վայրերում ծխելը կարգելվի:
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող Վրացական երազանքը ներկայացնող Գուգուլի Մագրաձեն` դեռևս այս տարվա ամռանը:
7052Պատգամավորն առաջարկել էր ծխելու ընդհանուր արգելք սահմանել ընդհանուր օգտագործման տրանսպորտում, ռեստորաններում, հյուրանոցներում, բար-սրճարաններում, մի խոսքով` բոլոր շինություններում, բացառությամբ բնակարանները և բանտերը: Պահանջները մտան օրենքի փոփոխության փաթեթ, սակայն տնտեսվարողներինժամանակ տրվեց, որպեսզի ծխելու համար հատուկ տեղեր նախատեսեն, կամ ձեռք առնեն ծխելն արգելող միջոցառումներ: no-smoking-symbol-vector1Նախաձեռնությունը ներառում է նաև պատուհանների, ցուցանակների, հասանելի այլ վայրերում ծխախոտային ապրանքների, ծխելու համար նախատեսված ապրանքների և աքսեսուարների տեղադրումը: Բացի այդ պետք է ծխախոտի իրացման կետերի և կրթական հաստատությունների միջև հեռավորությունը 50 մետրից հասցնել 100 մետրի:
  • 2005 թվականին Վրաստանն ընդունեց մթերային և գյուղատնտեսական շուկաներում ծխախոտի վաճառքի արգելման մասին օրենքը` թույլատրելով վաճառք միայն խանութներում:
  • 2006-ին արգելվեց հասարակական վայրերում ծխելը:
  • 2011-ին ուժի մեջ մտավ ծխախոտային արպրանքի իրացման նոր օրենքը:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8fՄինչ այս Վրաստանում ծխել արգելված է միայն հանրային կենտրոններում, բուժհիմնարկներում, կրթական հաստատություններում և բոլոր պետական հիմնարկներում, հասարակական տրանսպորտում և սննդի այն օբյեկտներում, որտեղ արգելված է ալկոհոլի վաճառքը:

no-smoking1 Այս ցանկի մեջ մտնող շինություններում սեփականատերերը պարտավոր են հատուկ տեղեր հատկացնել, որոնք ունեն օդափոխման համակարգ: Օրենքով արգելված է նաև անչափահասին ծխախոտային ապրանքի վաճառքը: Երեխաներին ծխախոտի վաճառքի դեպքում տնտեսվարողը ստիպված կլինի 50 լարի տուգանք վճարել, ճիշտ այնքան, որքան նախատեսված է կրթական կենտրոնների մոտակայքում ծխախոտի վաճառքի համար: Մյուս վայրերում ծխելու համար տուգանքը ֆիզիկական անձանց համար 5-10, կազմակերպությունների համար` 200 լարի է:

smokingՎրաստանում ծխող է համարվում ընդհանուր բնակչության 30 տոկոսը, տարեցտարի ավելանում է ծխող կանանց թիվը: Վրաստանում տարեկան ավելի քան 500 միլիոն տուփ ծխախոտ է վաճառվում`ընդհանուր մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ: Կապված ակցիզային դրոշմանիշների հետ, այս տարի Վրաստանում ծխախոտային ապրանքատեսակների գներն աճել են միջինը 20-25 %-ով: Սրան հակառակ, ամենատարածված ապրանքատեսակներից երկուսը` Winston և Kent-ը իջեցրել են գները, սա ֆիրմաների մարկետինգային բաժինների որոշումն է:
Ներկայումս բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկնեը կարող են անարգել Վրաստանի սահման անցկացնել 200 սիգարետի, 50 սիգարի գլանակ, 250 գրամ թութուն, Առողջապահության համաշխարհային moweva-klavsկազմակերպության վիճակագրությունը փաստում է, որ Վրաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 11 հազար մարդ (օրական 30 մարդ): Նրանցից 3000-ը այսպես կոչված պասիվ ծխողներն են:

Թողնել պատասխան