Վրաստանում կանանց ավելի քան 40 %-ը ակտիվ չէ

Վրաստանում կանանց ավելի քան 40 %-ը տնտեսապես ակտիվ չէ, իսկ աշխատող կանայք 35 %-ով քիչ են վաստակում տղամարդկանցից: Այս մասին հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի տեղակալ Շոմբի Շարփը՝ ներկայացնելով «Կանանց տնտեսական հզորացումը Վրաստանում. առկա քաղաքականության և նախաձեռնությունների վերլուծություն» հետազոտության արդյունքները:

Շոմբի Շարփի խոսքերով, պարադոքսալն այն է, որ կանայք հաճախ ավելի բարձր որակավորում ունեն, քան տղամարդիկ: Նրա գնահատմամբ, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանի տնտեսությունը տուժում է աշխատաշուկայում կանանց ոչ բավարար ներգրավվածության պատճառով: Ստեղծված իրավիճակը շտկելու համար նա խորհուրդ է տվել հզորացնել համագործակցությունը  կառավարության, ոչ կառավարական և բիզնես ոլորտների միջև: Հետազոտությունը ընդգրկում է Վրաստանի ողջ տարածքը:

Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան