Վրաստանում կարգելեն ծխել հասարակական վայրերում

Վրաստանում մտածում են լիովին արգելել  ծխելը բոլոր հասարակական վայրերում, տրանսպորտում ու մարզադաշտերում: «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն արդեն Վրաստանի խորհրդարանում է։

Օրինագիծը  քննարկվում է խորհրդարանի առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովում: Այն հեղինակել են ծխախոտի վերահսկման դաշինքի կազմում գտնվող կազմակերպությունները՝ խորհրդարանի անդամ Գուգուլի Մաղրաձեի գլխավորությամբ:

Փոփոխություններն ընդունվելու դեպքում ծխախոտ ծխելը լիովին կարգելվի հանրային տարածքներում, հասարակական տրանսպորտում, ցանկացած հիմնարկությունում, բացառություն կկազմեն բնակելի տներն ու  բանտերը:

Օրինագծով ՝ հաստատություններում ծխախոտի օգտագործման, դրա արգելման ու սահմանափակման պատասխանատվությունը ստանձնում է  ղեկավարությունը:

Հիշեցնեք, օրինագիծը Գուգուլի Մաղրաձեի կողմից խորհրդարանին էր   ներկայացվել  դեռեւս 2016 թվականին:

Վրաստանում ծխող է համարվում ընդհանուր բնակչության 30 տոկոսը, տարեցտարի ավելանում է ծխող կանանց թիվը: Երկրում տարեկան ավելի քան 500 միլիոն տուփ ծխախոտ է վաճառվում` մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ:

Թողնել պատասխան