Վրաստանում հնարավոր է տնային կալանքի վճարովի համակարգի ներդրումը

Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունը քննարկում է տնային կալանքը վճարովի ծառայության վերածելու հնարավորությունը:

«Մենք չենք բացառում, որ  մոտակա ժամանակներս տնային կալանքը վճարովի կդառնա, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում»,-ասել է նախարար Կախա Կախիշվիլին՝ տեղեկացնելով, որ ծառայության արժեքը կորոշի նախարարությունը: Նա նաև նշել է, որ տնային կալանքի ապահովման միջոցները թանկարժեք են, այդ պատճառով դրանք պետք է ապահովի ոչ թե պետությունը, այլ ձերբակալվածները:

Վրաստանի խորհրդարանը ներկայումս ուսումնասիրում է «Ձերբակալության մասին» օրենքի փոփոխությունները, որոնց շարքում է նաև աննշան հանցանքների ժամկետները տնային կալանքով փոխարինելու հնարավորությունը:

Թողնել պատասխան