Վրաստանում մահացությունը գերազանցել է ծնելիությանը

«2017 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով ծնելիությունն առաջին անգամ հետ է մնացել մահացությունից: Այսինքն մահացածների թիվը գերազանցել է ծնված քաղաքացիների թվին»,-այս մասին հայտարարել է ազգային վիճակագրական գործակալության փոխտնօրեն Թենգիզ Ցեկվավան:

Նրա խոսքով, պատճառն այն է, որ 1990-ականներին ծնված կանանց թիվը պակասել է, համապատասխանաբար նրանց ծննդաբերած երեխաների թիվը նույնպես պակասել է:

«Եթե 80-ական թվականներին Վրաստանում ծնվել է մոտավորապես 450 հազար աղջիկ, 90-ական թվականներին ծնված աղջիկների թիվը կազմել է 230 հազար, այսինքն այն կիսվել է եւ հենց այդ սերունդն էլ այսօր մտնում է ֆերտիլային տարիք, ուստի ծննդաբերությունների քանակը սկսում է նվազել»,- հայտարարել է Ցեկվավան:

Թողնել պատասխան