Վրաստանում մեկնաբանում են ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումները

Վրաստանի քաղաքական գործիչներից մի քանիսը մեկնաբանել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերսկսված լարվածությունը:

Մասնավորապես` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին կարծիք է հայտնել, որ Վրաստանը կովկասյան տարածաշրջանի մաս է,  և տարածաշրջանային խնդիրներն ուղղակիորեն կապվում են Վրաստանի հետ նույնպես: Պատգամավորը համոզված է, որ ընդհանուր առմամբ, քանի դեռ այս հարցը լուծված չէ, այն հանդիսանում է առանցքային խնդիր` ոչ միայն Հարավային, այլև` ողջ Կովկասի ապագայի համար, որովհետև այդ հակամարտությունում ներգրավված են Հարավային Կովկասի երկու մեծ պետություններ, ինչը` «կողմերին հնարավորություն չի տալիս դրսևորվել որպես ժողովրդավարական բարեկեցիկ տարածաշրջաններ»:

скачанные файлы«Պատերազմը միշտ մարդկային մեծ ողբերգություն է, իսկ տարածաշրջանի համար այն մեծ վտանգներ է պարունակում:  Մյուս կողմից` լարվածությունը և էսկալացիան խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Ես հասկանում եմ` որքան բարդ խնդիր է սա,  և ինչպիսի ջանքեր են պահանջվում, եթե այժմ նոր զինված հակամարտություն է սկսվել, սա նշանակում է,որ այս հարցը այսպես թողնել չի կարելի: Ինչպես Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիան է վերաբերում Հայաստանին և Ադրբեջանին, այնպես էլ հայ-ադրբեջանական հակամարտությունը ազդում է նաև վրացական կողմի վրա: Հույս ունենք, որ այս դեպքերը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում նոր ազդակ կդառնան այս խնդրի լուծման համար»:
berdzenishvili-levan_720_400«Վրացական երազանք» կոալիցիայի Հանրապետական կուսակցության ղեկավարներից Լեւան Բերձենիշվիլին իր հերթին անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած զինված հակամարտություն, քանի որ` ըստ քաղաքական գործչի, դրանք կարող են կործանարար հետևանքների բերել:
«Սա վատ է թե վրաստանի, թե բոլոր երկրների համար, քանի որ արվելու են բոլոր փորձերը` ավելի լայնածավալ գործողությունների հասնելու համար: Մենք կողմ ենք, որպեսզի չլինեն զոհեր եւ պատրաստ կլինենք մասնակցություն ունենալ` հանդես գալով որպես երկիր, որին անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հակամարտող կողմերը: Լիահույս եմ, որ կովկասյան տարածաշրջանում մեծ պատերազմ այլևս երբեք չի լինի»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամեր առաջ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, խոսել ստեղծված իրավիճակի մասին: Սարգսյանը հայտարարել է, որ զինված հակամարտության արդյուքնում այս պահին հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր: Նախագահը տեղեկացրել է, որ միջոցներ են ձեռնարկվել`  սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար:

Թողնել պատասխան