Վրաստանում մի շարք խնդիրներ ու բացթողումներ կան: ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է տարեկան զեկույցը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել  է նախորդ տարում  մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին  տարեկան  հաշվետվությունը:  Վրաստանին առընչվող հատվածում ներկայացվում է  2015 թվականին  մարդու իրավունքների ոլորտում առկա  իրավիճակը:  

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ  Վրաստանում 2012 թվականին անցկացված Խորհրդարանական ընտրությունների արդյունքում`  առաջին անգամ իշխանափոխությունը  տեղի է ունեցել խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով, սակայն երկրում դեռևս առկա են մի շարք  խնդիրներ:

 «2015 թ.  ընթացքում մարդու իրավունքների տեսանկյունից  ամենաակնառու խնդիրներն էին` Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունները`  ռուսական, կամ օկուպացված տարածքների վարչական սահմանների  դե ֆակտո ուժերի կողմից, Արդարադատության համակարգի  բացթողումները, այդ թվում` գործերի քննության  ժամանակ  դատարանների  վրա ճնշումներ գործադրելը, դատական համակարգում կասկածելի նշանակումները, բռնությունների ու ոտնձգությունների  հանդեպ  կառավարության` ոչ համապատասխան արձագանքը, անավարտ հետաքննությունները, դատական գործընթացից առաջ անտեղի կալանքները,  կառավարության կողմից ոչ բավարար փորձերը կանանց, ինչպես նաև  էթնիկ, կրոնական ու սեռական  փոքրամասնությունների ու  սահմանափակ կարողություններով անձանց խտրականության դեմ պայքարում»-ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի ՝ ապրիլի 14-ին հրապարակած զեկույցում:

Թողնել պատասխան