Վրաստանում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար 30 հազար վարորդ է տուգանվել

Վրաստանում 2016թ․մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար ավելի քան 30 հազար վարորդ է տուգանվել։ Նրանցից մոտ 8 հազարը պետական բյուջե է մուտքագրել ավելի քան 8 մլն լարի: 

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը «interpressnews» լրատվականին է տրամադրել 2016թ․ վիճակագրությունը, ըստ որի ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար տուգանվել է 30 հազար 655 վարորդ։ Նրանցից 22 հազար 538-ի համար վարչական օրենքի խախտումը առաջինն էր և նրանք 6 ամիս ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից:

Ըստ վիճակագրության,  3 մլն լարիի չափ տուգանք է մուտքագրվել պետբյուջե բոլոր այն վարորդների կողմից, ովքեր մեքենան վարել են ոչ սթափ վիճակում ու առանց վարորդական վկայականի։ Նույն կերպ երկրորդ անգամ մեքենա վարելու համար 669 վարորդ  մոտ 1 մլն լարի է վճարել:

Թողնել պատասխան