Վրաստանում պոռնկագրության տարածման մեղադրանքով Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի վարչության և Աջարիայի շրջանային ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է Փարիզի ինտերպոլի կողմից 2017 թ․ օգոստոսից հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի 1983 թ․ ծնված Տ.Չ.–ն:

Վերջինս  մեղադրվում է Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 22, 23, 24 և 227–րդ հոդվածի 22 և 23 կետերով, ինչը ենթադրում է պոռնկագրության տարածում և բռնաբարություն:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում ձերբակալվածի արտահանձնման ուղղությամբ: Տեղեկացնում է «News.ge»-ն:

Թողնել պատասխան