Վրաստանում սննդի գները նվազել են

 Ընթացիկ տարվա մարտ ամսվա  համեմատ` ապրիլին  դեֆլյացիան կազմել է 0.6  %`  հաղորդել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Անցած ամսվա ընթացքում սննդի և ոչ ակոհոլային խմիչքի գները նվազել են 0,7 %-ով, կոմունալ սպասարկման ոլորտում` 0,4, կենցաղային իրերի համար` 1,3 %-ով,   հագուստի  համար` 0,6, տրանսպորտը` 0,7,  հանգստի և ժամանցի համար` 0,6 , կրթության ոլորտում 0,2, առողջապահության ոլորտում` 1,9, սպասարկման  ոլորտում`  0,1 %-ով:

Այս տարվա ապրիլին գնաճ է նկատվել միայն  ալկոհոլային խմիչքների և ծխախոտի դեպքում` 1,6 %, կապի ոլորտում գները չեն փոխվել:

Միաժամանակ, եթե համեմատնեք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, ապա ինֆլյացիան կազմել է 3,2 %:

Մեկ տարում ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գներն աճել են 14 %-ով:

Թողնել պատասխան