Վրաստանում սպասվում է եղանակի վատթարացում

Մոտ օրերը Սև ծովի ափին ակնկալվում է 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի տարածքում մինչև դեկտեմբերի 15-ը սառը օդային զանգվածների տեղաշարժի պատճառով հնարավոր են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Բարձր լեռնային շրջաններում սպասվում է ուժգին քամի, իսկ արևմտյան Վրաստանում՝ գետերում ջրի մակարդակի բարձրացում:

Թողնել պատասխան