Վրաստանում ցրտահարված դի են գտել

Վրաստանի Վանի շրջանում ցրտահարված տղամարդու դի է հայտնաբերվել: Չոխատաուրիի շրջանի ղեկավար Իրակլի Կուճավայի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել Վանի և Չոխատաուրի շրջանների սահմանին: Չոճատաուրիում բնակվող 28-ամյա տղամարդը հյուր է գնացել Վանի շրջանի Կղումուր գյուղ և հետ վերադառնալու է եղել լեռնային ճանապարհով: Ընտանիքի անդամները նրան 2 օր փնտրել են: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Թողնել պատասխան