Վրաստանում 55 պետական հաստատություն բաց է աշխատում. IDFI

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) ոչ կառավարական կազմակերպությունը  հրապարակել է  2016 թ. տեղեկատվության հասանելիության մասին զեկույցը, ըստ որի Վրաստանում  շուրջ 55 պետական հաստատություն  բաց  է  աշխատում:

IDFI-ը բաց է համարել այն հաստատություններին, որոնք տեղեկատվության հասանելիության 100 տոկոսանոց ցուցանիշ են ապահովել:

Սեպտեմբերի 28-ին  վերոնշյալ ցանկում ընդգրկված հաստատությունները  պարգևատրվել են:

Այսպիսով, հանրային տեղեկատվության թափանցիկության տեսանկյունից ամենաբաց հաստատությունների թվում են  Վրաստանի խորհրդարանը, Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների, Պատիժների իրականացման  եւ պրոբացիայի, Օկուպացված տարածքներից տեղահանվածների եւ փախստականների վերաբնակեցման, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունները և այլն:

Իսկ  տեղեկատվության սահմանափակ, կամ փակ հասանելիությամբ աչքի ընկած    հաստատությունների թիվը 25-ն է:

Այս տարի ամենափակ հաստատություն է համարվել Արդարադատության նախարարության համակարգը:  IDFI-ը 2016թ. Արդարադատության նախարարության 12 հաստատություններին  346  հարցում  է ուղարկել է, որոնց պատասխանը չի ստացել:

Թողնել պատասխան