Վրաստանցի զինծառայողների հերթական հերթափոխն Աֆղանստանում

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում անցկացվել է ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությանը մասնակցող վրաստանցի զինծառայողների հերթական հերթափոխը: Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 51-րդ գումարտակի ուժեղացված վաշտը 42-րդ գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողներից ընդունել է հերթափոխը:  Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Առաջիկա 6 ամիսների ընթացքում վրաստանցի զինծառայողները պաշտպանելու են Քաբուլում տեղակայված շտաբը:

Նշենք, որ հոկտեմբեր ամսին զինծառայողների հերթափոխ էր անցկացվել նաև Բահրամ ավիաբազայում: Վրաստանի զինված ուժերիի 32-րդ գումարտակիի զինծառայողները փոխարինել էին 52-րդ գումարտակին:

Ինչպես նշվում է, միջոցառմանը ներկա են եղել Աֆղանստանում Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսանդր Կիկնաձեն, «Վճռական աջակցություն» առաքելության հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ-լեյտենանտ Սենդի Սթորին, ինչպես նաև ամերիկյան բանակի բարձրաստիճան զինվորականներ:

Տեղեկացնենք, որ վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանում առաքելություն են իրականացնում 2015 թվականի հունվարից ամերիկյան և գերմանական զորախմբերի հովանու ներքո: Այժմ Վրաստանն այնտեղ ունի 870 հոգանոց զորախումբ:

 

Թողնել պատասխան