Վրաստան-Ադրբեջան սահմանին լրագրող է ձերբակալվել և ազատ արձակվել

Վրաստան-Ադրբեջան սահմանին այսօր ձերբակալված լրագրող Քյամրան Մահմուդովն ազատ է արձակվել Ղազախի ոստիկանության բաժանմունքից:
Լրագրողի խոսքերով, փաստաբանի հետ միասին ուղևորվելիս է եղել Վրաստան: Սահմանային անցակետում, անձնագիրը ստուգելու ժամանակ, նրան կանգնեցրել և հանձնել են հերթապահ ղեկավարին: Այդ ամենը տեղի է ունեցել առավոտյան 04:37: Առավոտյան 5:00-ին լրագրողին տեղափոխել են Ղազախի ոստիկանության բաժանմունք, սակայն, ըստ լրագրողի՝ չեն բացատրել ձերբակալելու պատճառը:
Մի քանի ժամից նրան ազատ են արձակել, վերադարձրել առգրավված բոլոր իրերը, սակայն արգելել են լքել Ադրբեջանի տարածքը:
Մահմուդովը պատրաստվում է դիմել դատարան, որպեսզի պարզի, թե ինչու իրավունք չունի դուրս գալ երկրից:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ որևէ տեղեկատվություն չունեն Քյամրան Մահմուդովի վերաբերյալ, «քանի որ նա չի հատել մեր երկրի սահմանը և ձերբակալվել է Ադրբեջանի տարածքում»:

Թողնել պատասխան