Վրաստան է այցելում Հռոմի Պապը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հռոմի Պապին դմավորելու են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, առաջին տիկին Մակա Չիչուան, Համայն Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդը:

Այնուհետև նախագահական նստավայրում տեղի կունենա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի, Գիորգի Մարգվելաշվիլիի  ու  Իլիա երկրորդի հանդիպումը:  Հանդիպմանը հրավիրված է ավելի քան 300 հյուր, այդ թվում գործադիր, օրենսդիր, դատական, միջազգային կազմակերպությունների, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների և պատրիարքարանի ներկայացուցիչններ:

Հոկտեմբերի 1-ին Հռոմի Պապը Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում  քարոզ կկարդա: Այցի շրջանակներում Հռոմի Պապը հանդիպումներ կունենա կրոնական տարբեր համայքների անդամների հետ:

Մինչ այցի ավարտը, Պապը վրաց  պատրիարք Իլիա 2-րդի հետ կայցելի Մցխեթա քաղաքում գտնվող «Սվետիցխովելի» տաճար:

Հռոմի Պապի Վրաստան երկօրյա այցը կլուսաբանեն աշխարհի առաջատար ԶԼՄ-ները: Արտասհմանյան ավելի քան 150 լրագրող հավատարմագիր է ստացել:

Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը  Վրաստանից կմեկնի Ադրբեջան:

 

Թողնել պատասխան