Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպում են

Բաթումիում հանդիպում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները:

Երեք երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները թվով 5-րդ հանդիպումը սկսել են՝  վերանայելով ռազամական համագործակցության և տարածքային անվտանգության հարցերը:

«Լևան Իզորիան, Փիքրի Իշիկը և Զաքիր Հասանովը համակարծիք են, որ եռակողմ համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովմանը: Նախարարները կարևորել են միմյանց տարածաքային ամբողջականությունը, հատուկ ուշադրություն են դարձրել եռակողմ համագործակցությանը: Խոսվել է նաև երեք երկրների ԶՈւ-ի մասցնակցությամբ նախատեսված համատեղ զորավարժությունների մասին»,- ասված է Վրաստանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Հանդիպմանը ստորագրվել է նաև փաստաթուղթ, որի համաձայն, Վրաստանը, Թուրքիան և Ադրեջանը կշարունակեն «Խաղաղություն և կայունություն պահպանել՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ ձևաչափով համագործակցության հիմքը դրվել է  2012 թվականին: Երեք երկրների պաշտպանության նախարարները արդեն հինգ հանդիպում են անցկացրել,  Վրաստանում այն տեղի է ունենում երկրորդ անգամ:

Թողնել պատասխան