Վրաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարարը

Մարտի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի  Հունգարիայի Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

Այցի շրջանակներում նախատեսված են Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև երկրի Արտաքին գործերի, էներգետիկայի և Տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարների հետ:

Հունգարացի գործընկերոջը  Միխեիլ Ջանելիձեն կհյուրընկալի Արտաքին գործերի նախարարությունում:  Երկկողմ բանկացություններից հետո նախարարները լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Տեղեկացնում է «frontnews.ge»–ն:

Հանդիպման օրակարգում են Վրաստանի և Հունգարիայի միջև տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում  համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը:

Թողնել պատասխան