«Վրաստան-կրկնակի Էջեր». ցուցահանդես Երևանում

Ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսի բացումը: Մեչիտովը մի քանի ֆոտոգրքերի հեղինակ է, որոնցից մեկն է Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոգիրքը, նա նաև նկարահանվում է ֆիլմերում, ինքն է նկարահանում ֆիլմեր: Դասավանդում է լուսանկարչության արվեստի դպրոցում:

Յուրի Մեչիտովը մինչ օրս ունեցել է շուրջ 100 ցուցահանդեսներ՝ Վրաստանում և արտերկրում , այժմ լուսանկարիչը ապրիլի 12-ից 17-ը հայ արվեստասերների դատին կներկայացնի վերջին 40 տարիների ընթացքում Վրաստանում արված սև և սպիտակ լուսանկարները: Մուտքն ազատ է:

Հասցե՝ Երևան, Արգիշտի փողոց 7

Թողնել պատասխան