Վրաստանում ուսումնական տարվան ընդառաջ սննդի ստուգումներ են իրականացվում

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալությունը տեղեկացնում է,  որ  մինչև ուսումնական տարվա սկիզբ կստուգվի ուսումնական հաստատություններում  իրացվող  սնունդը:

Ստուգումները կիրականացվեն  Վրաստանի  ողջ մասշտաբով,  ինչպես մասնավոր,  այնպես էլ պետական ուսումնական հաստատություններում:  Կուսումնասիրվեն  սննդի և միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի պիտանելիության ժամկետը, անվտանգության այլ չափանիշներ:

«Վերջին տարիներին իրականացված ստուգումները ցույց են տալիս, որ  խախտումների թիվը  կտրուկ նվազել է:  Մեր մասնագետների կողմից տարվա ընթացքում տրվող խորհուրդները  հաշվի են  առնվել»,- «interpressnews»-ի  հետ զրույցում ասել է  Վրաստանի սննդի անվտանգության գործակալության փոխնախագահ Կախա Սոխաձեն`հավելելով, որ այս տարվա ստուգումների արդյունքում  անըդունելի  խախտումներ չեն հայտնաբերվել:

Ի դեպ, 2016թ.  ընթացքում Վրաստանի սննդի ազգային անվտանգության գործակալությունը ավելի քան 1500 ստուգում է իրականացրել, որից մոտ 1000-ը մանկապարտեզներում, 500-ը`  դպրոցներում: Գրանցված խախտումների արդյունքում տուգանվել է  սննդի 23  կազմակերպություն:

Թողնել պատասխան