ԵՄ-ի քանի երկիր կարող են այցելել Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի

Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել Շենգենյան գոտու 22 երկիր՝ առանց վիզայի այցելելու հնարավորությունից: Սա նշանակում է, որ վրաստանցիները յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում ԵՄ այս պետություններում առավելագույնը 90 օր են գտնվելու:

Առանց վիզայի ռեժիմը նկատի ունի ազատ տեղաշարժ Շենգենյան գոտու տարածքում, որը ներառում է 22 անդամ, 4` ոչ անդամ և 4 թեկնածու երկրներ:

Այսպես, Վրաստանի քաղաքացիները նման հնարավորություն կունենան ԵՄ-ի հետեւյալ անդամ երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալտա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա: Ոչ անդամ երկրներից՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա: Թեկնածու երկրներն են՝ Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Խորվաթիա:

Բացառություն են հանդիսանում դեռևս Եվրամիության անդամ հանդիսացող Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: Վիզայի ազատականացման վերջնական կիրարկման համար առաջիկայում պետք է վերջնականացվեն տեխնիկական եւ ընթացակարգային գործընթացները, որոնք կարող են ավարտին հասցվել մինչև մարտի վերջ:

Թողնել պատասխան