«Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն ունի

«Միացյալ ազգային շարժում»-ը ապագա խորհրդարանում պահպանեց փոքրամասնության կարգավիճակը: Հաշվի առնելով խորհրդարանի կանոնակարգը, փոքրամասնության կարգավիճակ ստանում են դաշինք կազմած պատգամավորները, որոնց ընդհանուր քանակը մեծամասնությունից դուրս մնացած խորհրդարանի անդամների քանակի կեսից ավելի պետք է լինի: Համապատասխանաբար, ԿԸՀ-ի նախնական տվյալներով 9-րդ գումարման խորհրդարանում 27 մանդատով «Միացյալ ազգային շարժումը» կարող է համարվել խորհրդարանական փոքրամասնություն: Սրա հետ մեկտեղ, խորհրդարանում «Միացյալ ազգային շարժումը» հավանաբար մեկ խմբավորումից ավելի չի կարողանա ստեղծել, քանի որ մեր կուսակցական ընտրացուցակով 1 կուսակցության անդամները միայն 1 խմբավորում ստեղծելու հնարավորություն ունեն:

«Ինտերպրեսնյուս» լրատվականը նշում է. «Չնայած դաշինքը հնարավոր է ստեղծել միայն 1 կուսակցությունից, ընտրացուցակում ներկայացված են նաեւ ոչ կուսակցականներ»։ Խորհրդարանի այս օրենքը, սակայն չի վերաբերում խորհրդարանի մեծամասնական անդամներին, չնայած ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների, «Միացյալ ազգային շարժումը» չի հաղթել մեծամասնական ընտրատարածքներից ոչ մեկում, հետեւաբար կուսակցությունը չի կարող խմբակցություն ունենալ: «Հայրենասերների դաշինքի» ցուցակով խորհրդարան մտած պատգամավորի թեկնածուները կարող են ստեղծել 6 հոգանոց անկախ խմբակցություն:

Հարկ է նշել նաեւ, որ բացի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան», «Միացյալ ազգային շարժում» եւ «Հայրենասերների դաշինք-միավորված ընդդիմություն» կուսակցություններից, խորհրդարան են մտել մեծամասնական ցուցակով Թբիլիսիի Մթածմինդա ընտրատարածքի մեծամասնական անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին եւ Խաշուրիի մեծամասնական ընտրատարածքի «Թոփաձե- արդյունաբերողներ» կուսակցության թեկնածու Սիմոն Նոզաձեն: Եթե վերջինները չմիանան խորհրդարանի կուսակցություններին, ապա գործունեություն կծավալեն անկախ պատգամավորի կարգավիճակով: Հիշեցնենք, նախնական տվյալների համաձայն, «Վրացական երազանք»-ը խորհրդարան է մտնում սահմանադրական մեծամասնություն ունենալով: Իշխող կուսակցությունը համամասնական ընտրակարգով 44 մանդատ է ստացել, իսկ 73 մեծամասնական ընտրատարածքից հաղթել է 71-ում: Այսպիսով, «Վրացական երազանքը» խորհրդարանում 114 պատգամավոր է ունենալու:

Թողնել պատասխան