«Վրացական երազանքը» օգոստոսին 4 555 993 լարի նվիրատվություն է ստացել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նվիրատվության կարգով ստացել է 4 555 993 լարի: Պետական աուդիտի ծառայության տեղեկատվության համաձայն՝ «Վրացական երազանքից» հետո նվիրատվության չափով երկրորդ տեղում է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, որին նվիրաբերել են 287 439:

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Ալեքսանդրե Էլիսաշվիլիի հիմնադրամին փոխանցվել է 9 769 լարի նվիրատվություն: Մնացած կուսակցություններին տրված նվիրատվությունը բաշխվում է հետևյալ կերպ՝ «Գիրչի»-7 000 լարի, «Միացյալ ազգային շարժում»-5 330 լարի, «Միասնական ֆորում»-2 415 լարի, «Ազգային ժողովրդավարական կուսակցություն»-1 112, «Միացյալ կոմունիստական կուսակցություն»-136,  «Հանրապետական կուսակցություն»- 20 լարի:

Կուսակցություններին տրված ընդհանուր նվիրատվությունները կազմում են 4 869 215 լարի:

Թողնել պատասխան