Վրացական երազանքի ցուցակը նման է կարիքավոր մարդկանց ցուցակի. Բերձենիշվիլի

Հանրապետական կուսակցությունից Լևան Բերձենիշվիլին Ռեզոնանսին հարցազրույց է տվել, որի ընթացքում ասել է, թե Դավիթ Ուսուփաշվիլին քաղաքական այն ֆիգուրն է, ով ընդունակ է հաղթել Վրաստանում ցակացած հակառակորդի: «Թող ներկայացնեն ցանկացած թեկնածուի, և մենք կհաղթենք, սրանք դատարկ ամբիցիաներ չեն, սա իրականությունն է, որ սպասում է ձեզ: Ի տարբերություն Երազանքի` մեր կուսակցությունը կարծում է, որ պետք է հանրությանը տեղեկացնել` ինչ և ինչպես ես նախատեսում անել: Մենք կարծում ենք, որ դա կարելի է գրել Սահմանադրությունում: Ոչ մի գաղտնիք չկա: Չգիտես ինչու` զարմանում են, որ ընտրություններից առաջ խոստումներ են հնչում: Իսկ ինչ էիք ուզում` ասենք, որ մենք չե՞նք ուզում ՆԱՏՕ։ Ես մի բան հաստատ գիտեմ. Վրացական երազանիքի հաղթանակի դեպքում այդ մարդիկ Խորհրդարանում կնվազեցնեն քաղաքականությունը և կավելացնեն անհետաքրքիր բաներ: Նրանք լավ մարզիկներ են, բայց եթե գործը դրան է հասել, նախորդ գումարմանը մենք ունեին օլիմպիական չեմպիոններ: Հիմա նրանց փոխարեն մարդիկ են, ովքեր պարտվել են բոլոր առաջնություններում: Բայց գլխավորն այն է, որ այդ մարդիկ քաղաքական գործինչներ չեն, սա կործանարար կարող է լինել երկրի համար: Քաղաքականությունը ստեղծում են կուսակցական դեմքերը, այլ ոչ թե գործիչները` համերգային դահլիճներում կամ մեկ ուրիշ տեղ: Երազանքի ցուցակը նման է կարիքավոր մարդկանց ցուցակի, ովքեր հույս են դրել ինչ որ մեկի հանրաճանաչության վրա, և կապ չունի, թե այն ով է կազմել: Կարևորը, որ այն պետքական չէ: Նույնիսկ եթե Կալաձեն է կազմել: Իսկ Բուրճուլաձե քաղաքական գործիչ ես չգիտեմ, ես ճանաչոմ եմ Բուրճուլաձե երգչին: Ինչո՞ւ պետք է մենք նրա հետ դաշինք կազմենք: Ես նրա հայտարարությունից ոչինչ չհասկացա: Աջից, ձախից, Վերևից, ներքևից, Եվրոպայի համար, Ռուսաստանի համար, ինչպես մենք չեն հասկանում, այնպես էլ ինքը չի հասկանում»:

Բերձենիշվիլիի գնահատականները մեջբերել է  Գռուզիա Օնլայն լրատվականyը:

Թողնել պատասխան