«Վրացական երազանք»-ը անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը անդրադարձել է Human Rights Watch-ի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2016 թվականի զեկույցին, որում խոսվում է նաև Վրաստանի մասին:

«Վրացական երազանք»-ից հայտարարել են, որ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները հաշվի են առնվում, սակայն երբեմն նաև դրանց հետ չեն համաձայնում:

«Մենք միշտ  ուշադիր ուսումնասիրում ենք այսպիսի կազմակերպությունների քննադատությունները: Հաճախ դրանք հենվում են քննադատորեն տրամադրված տեղական կազմակերպությունների գնահատականների ր եզրակացությունների վրա: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում, նույնիսկ եթե համաձայն չենք ցեկույցների հետ, միևնույն է հաշվի ենք առնում դրանք»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Իշխող թիմում գտնում են, որ սա ամենամյա զեկույց է, և մտահոգիչ ոչինչ չկա:

«Այստեղ այն հիմնական հարցերն են, որոնց մասին ամբողջ տարվա ընթացքում խոսվում էր Վրաստանում՝ «Ռուսթավի 2», գաղտնալսումներ և այլն»,- հայտարարել է Սոփո Կիլաձեն:

Թողնել պատասխան