«Վրացական երազանք»-ը պատրաստ է սահմանադրական մեծամասնությանը․ Վոլսկի

«Վրացական երազանք»-ի անդամ Գիա Վոլսկին անընդունելի է համարում, երբ որոշ քաղաքական ուժեր կոչեր են անում՝ «չքվերակեք «Միացյալ ազգային շարժման» ու «Վրացական երազանքի» օգտին, մասնավորապես «երազանքին» չտալ սահամանդրական մեծամասնություն կազմելու հնարավորություն»։  Այս մասին Վոլսկին ասել է «palitranews»-ի եթերում՝ նշելով, որ իշխանական թիմը պատրաստ է  խորհրդարանական մեծամասնություն կազմելուն:

Վոլսկին շեշտել է, որ երկիրն այսօր անցած տարիների համեմատ ապրում է այլ քաղաքական իրականության մեջ:

«Եթե սահմանադրական մեծամասնությունը «Վրացական երազանք»-ի ձեռքում լինի, սա ոչ ոքի համար վտանգ չի հանդիսանա: «Վրացական երազանք»-ը պատրաստ է խորհրդարանում կազմել սահմանադրական մեծամասնություն: Մեր պետությունը ներկա աշխարհաքաղաքական քարտեզի վրա  այս պահին առավել լավ դիրքերում է,  քան տարիներ առաջ էր»,- հայտարարել է Գիա Վոլսկին:

Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որից հետո միայն պարզ կդառնա, թե արդյոք  «Վրացական երազանք»-ը կստանա սահմանադրական մեծամասնություն, թե ոչ։

Ի դեպ, իշխող կուսակցության անդամները, այդ թվում և Գիա Վոլսկին, բազմիցս խոսել են սահմանադրական  փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին՝ ընդգծելով  հատկապես նախագահի ընտրության կարգը փոխելու տարբերակը։

Թողնել պատասխան