«Վրացական երազանք»-ը քաղաքական գովազդի համար 1,5 մլն. լարի է ծախսել

Օգոստոս ամսվա ընթացքում քաղաքական  գովազդի համար  ամենաշատ  գումար  ծախսել է «Վրացական երազանք» կուսակցությունը:  Կուսակցությունների  ֆինանսական գործունեության վերահսկողության  գործակալության տվյալներով` «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը  ծախսել է  շուրջ 1,5 մլն. լարի:

Գովազդին տրամադրած  գումարով երկրորդ տեղում է  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Վերջինս օգոստոսին  ավելի քան 700 հազար  լարի է ծախսել:

Երրորդ հորիզոնականում է «Միավորված ժողովրդավարական շարժում»-ը,  որը  գովազդին   տրամադրել  է   550 հազար  լարի:  «Վրաստանի հայրենասերների դաշիք»-ը   250,000 լարի է ծախսել:

Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը օգոստոս ամսվա ընթացքում ընտրական գովազդի համար ծախսել է ընդամենը 1000 լարի: Տեղեկացնում է «interpressnews»-ը:

Գործակալության տվյալներով` քաղաքական կուսակցություններն ու մեծամասնական կարգով առաջադրված անկախ թեկնածուները  օգոստոսի 10-30-ն  ընկած ժամանակահատվածում  քաղաքական գովազդի համար  ծախսել են ավելի քան 3մլն  700 հազար  լարի:

Թողնել պատասխան