«Վրացական երազանք»-ը օմբուդսմենի երկու թեկնածու ունի․ «Ռուսթավի 2»

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, իշխող «Վրացական երազանք»-ը գործող մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանին երկրորդ անգամ չի ներկայացնի:

Ըստ տարածված տեղեկատվության՝ «Վրացական երազանք»-ը օմբուդսմենի երկու թեկնածու ունի՝ վարչապետի խորհրդական Սոֆո Ջափարիձեն և անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Քալդանին:

«Ուչա Նանուաշվիլիին երկրորդ ժամկետով չառաջադրելը, հավանաբար, պայմանավորված է վերջինիս կոշտ դիրքորոշումների հետ: Վերջին ժամանակաշրջանում Նանուաշվիլին ակտիվորեն առճակատվել է Արդարադատության և Ներքին գործերի նախարարներին: Երկրի գլխավոր ոստիկանը (ՆԳ նախարար, խմբ․) օմբուդսմենին անվանել է հանցագործների պաշտպան»,- ասվում է «Ռուսթավի 2»-ի ռեպորտաժում:

Թողնել պատասխան