Վրացական երազանք կուսակցությունն արդեն հաղթանակ է տոնում

Իշխող Վրացական երազանքն այս ընտություններում հաղթանակն արդեն իրականություն է համարում: Թբիլիսիում, Վրացական երազանքի գլխավոր գրասենյակի մոտ տեղադրված բեմից վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն շնորհավորեց իր համակիրներին և ողջ ժողովրդին:

«Շնորհավորում եմ քեզ, Վրաստան, այս մեծ հաղթանակի առիթով: Սա մեր բոլորի հաղթանակն է, այն մեզ տրվեց պայքարի ճանապարհով, շնորհակալ եմ բոլորիցդ»:

Վարչապետը հպարտ է, որ կուսակցությունը առաջ է բոլոր հարցումների արդյունքներով, և այս արդյունքը մարդկային արժանապատվության կարևորության երաշխիքն է: Բեմից հավաքվածներին շնորհավորական ուղերձով դիմեց նաև կուսակցության հիմանդիր Բիձինա Իվանիշվիլին:

Թողնել պատասխան