‹Վրացական լեգեոնը» Ցերցվաձեին Ռուսաստանին արտահանձման դեպքում կլքի Ուկրաինան

Եթե Գիա Ցերցվաձեին հանձնեն Ռուսաստանին, վրացական լեգեոնը ի նշան բողոքի կլքի Ուկրաինան»,- նման հայտարարություն է արել Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլին:48-ամյա  Գիորգի Ցերցվաձեի նկատմամբ  Ռուսաստանի խնդրանքով Ինտերպոլի կողմից   հետախուզություն է հայտարարվել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին: Ցերցվաձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության բանակի ղեկավարի նախկին տեղակալն է, 2008  թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի մասնակից,  2017 թվականի հունվարի 15-ին ձերբակալվել է Կիևի օդանավակայանում, իսկ հունվարի 17-ին Կիևի քաղաքային դատարանը նրա նկատմամբ  40 օրվա նախնական կալանքի որոշում է ընդունել:

Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վրացական կողմը Ուկրաինայի դատախազությանը ձերբակալվածի մասին համապատասխան տեղեկություններ է փոխանցել : Դատախազությունը նաև հայտարարել է, որ ձերբակալվածի արտահանձնումը Ռուսաստանին նպատակահարմար քայլ չէ:

‹Վրաստանի դատախազության կողմից ուկրաինացի գործընկերներին փոխանցվել է Գիորգի Ցերցվաձեի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները  և տեղեկացրել, որ Վրաստանի քաղաքացուն Ռուսաստանին  արտահանձնելու դեպքում կխախտվեն Գիորգի Ցերցվաձեի իրավունքները: Վրաստանի և Ուկրաինայի դատախազությունները համաձայնել են հարցի շուրջ ակտիվ համագործակցել»-ասված է  Վրաստանի դատախազության հայտարարության մեջ:

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեն հայտարարել է, որ անձամբ է կապ հաստատել  ուկրաինացի իր գործընկերոջ հետ: Գոգաձեի խոսքերով`   Գիորգի Ցերցվաձեի  Վրաստանը կշարունակի ակտիվ  կապի մեջ լինել Ուկրաինայի հետ` հնարավոր արտահանձնումը կանելու նպատակով:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցերցվաձեի կյանքին վտանգ սպառնալու  կամ խոշտանգումների հավանականության դեպքում  Ուկրաինան նրան չի արտահանձնի:

Թողնել պատասխան