«Վրացական Լեգիոնը» Վրաստանի ՊՆ-ի հետ ոչ մի կապ չունի

«Վրացական Լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարության ու  զինված ուժերի հետ որևէ  կապ չունի:  Վրացական  «2030.news»  պարբերականին տեղեկացրել են երկրի Պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք,  որ Ուկրաինայի զինված ուժերի մաս կազմող «Վրացական լեգիոն» կոչվող խմբավորման հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին իր ֆեյբուքյան էջում ավելի վաղ գրել էր, թե պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ «Վրացական լեգիոնի»  մաս կազմող սպաների շփման գիծ ուղարկելով:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ,  ներկայացնելով Մամուկա Մամուլաշվիլիի կենսագրականը, գրել էին, թե նա մինչև Ուկրաինա տեղափոխվելն  աշխատել է Վրաստանի ՊՆ-ում որպես խորհրդատու:

Թողնել պատասխան