“Վրացական լեգիոնի” ղեկավարը պատրաստ է աջակցել Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն անդրադառնալով, Ուկրաինայի զինված ուժերի մաս կազմող «Վրացական լեգիոն» կոչվող խմբավորման հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ «Վրացական լեգիոն»-ի մաս կազմող սպաների շփման գիծ ուղարկելով:

Վերջինիս ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի ժողովրդի պաշտպանության համար «Վրացական լեգիոն»-ը պատրաստ է իր բարձր պատրաստվածություն ունեցող սպաներից ուղղարկել Ղարաբաղյան հակամարտության գոտի, որտեղ այսօր, Ադրբեջանի անբաժանելի մաս կազմող Ղարաբաղում ադրբեջանա-հայկական, ռուսական հակամարտություն է սանձազերծվել»:

Լուսանկարը` Մամուկա Մամուլաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան