Վրաստանի ոստիկանությունը առավել արդյունավետ ենք դարձնելու. Գախարիա

Բավականին լուրջ ծրագրեր ունենք, որոնք վրացական ոստիկանությունն առավել արդյունավետ կդարձնեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ հաստատությանը նոր մեքենաներ փոխանցելու պաշտոնական արարողությանը:

Ներքին գործերի նախարարը ասել է, որ նպատակներին հասնելու կոնկրետ ծրագիր գոյություն ունի, որտեղ նախատեսվում է բարեփոխումներ ճանապարհային ոստիկանության և քրեական ոստիկանության ուղղություններում:

«Բարեփոխումների մի մասն արդեն իսկ սկսել է։ Կարող ենք ասել նաև, որ ճանապարհային ոստիկանության մեջ համակարգային բարեփոխումների առաջին քայլերը նույնպես արվել են։ Թբիլիսիի ոստիկանության գլխավոր բաժանմունքը 5 մասի է բաժանվել, ինչը դրականորեն է նպաստել արձագանքման արագությանը»,- ասել է Գախարիան՝ ընդգծելով նաև, որ Թբիլիսիի փողոցներում աճել է հետիոտ ոստիկանների թիվը:

Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան