Վրացերեն-հայերեն եւ վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ ուսանողների համար

Համալսարանում եւ համալսարանից դուրս, առօրյա կյանքում՝ տրանսպորտում եւ տանը, այսուհետ Վրաստանի  պետական համալսարաններում սովորելու նպատակով Թբիլիսի ժամանած հայ եւ ադրբեջանցի ուսանողները հաղորդակցման խնդիր չեն ունենա՝ շնորհիվ նախաձեռնության, որի շրջանակներում տպագրվել են վրացերեն-հայերեն եւ վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ:

21397186_10154970280991134_251722581_nՆախաձեռնության նպատակն է աջակցել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված, արդեն 7 տարի գործող «1+4» ծրագրին։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հատկապես երիտասարդները, հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, տեղեկատվատական մեկուսացման մեջ են»,-նշված է ծրագրի նախաբանում:

21363041_10154970280996134_2000422247_nԶրուցարանի հեղինակներից, գրքի կազմող Թեա Քամուշաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առեւտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է կենցաղային եւ ակադեմիական երկխոսություններ:

«Մեսաուբրե.ջի» — «Զրուցիր ինձ հետ.ջի» նախաձեռնության հեղինակն է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նինո Քամուշաձեն, ծրագիրն իրականացվել է ուսանողական դրամաշնորհի շրջանակներում, ֆինանսավորվել ԹՊՀ-ի կողմից:

Ապագայում, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում, գրքերը կազմողները նախատեսում են ստեղծել ինտերնետային հարթակ, որտեղ կտեղադրվեն նմանատիպ զրուցարաններ, կլինի նաեւ դրանց աուդիո տարբերակը:

Թողնել պատասխան