«Վրացիների քայլերթ»-ը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանություններին

«Վրացիների քայլերթ»-ը իշխանություններին 7 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել՝ դրանց իրագործման համար ժամանակ տալով  մինչև հոկտեմբերի 1-ը:

Շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգվաձեն հրավիրած ճեպազրույցում հայտարարել է՝ եթե մինչև հոկտեմբերի 1-ը չկատարվեն իրենց պահանջները, 300-350 քաղաքացի կառավարության շենքի մոտ հացադուլ կսկսի։

Նրանք պահանջները ձևակերպել են հետևյալն կերպ․

  1. Համակարգը պետք է ոչնչացվի: Դադարեցվի օտար երկրից ոչ ֆորմալ կառավարումը
  2. Արգելել Սորոսի գործունեությունը երկրի տարածքում: Օրինագիծ մշակել, որը կարգելի օտար երկրից հակապետական կազմակերպությունների ֆինանսավորումը
  3. Առանց նախապայմանների և բացառությունների դադարեցնել վրացական հողերի վաճառքն օտարերկրացիներին
  4. Խստացնել միգրացիայի մասին օրենքը, թույլ չտալ երկրում անօրինական կերպով բնակվել
  5. Բանկային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական մոդելին, դադարեցնել սեփական տներից վտարումները
  6. Փոխել Ընտրական օրենսգիրքն ու համակարգը: Նոր օրինագիծ մշակել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ
  7. Վերականգնել արդարադատությունը։ Քաղաքացուն վերադարձնել ապօրինի բռնագրավված գույքը։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ բացառել հանցագործ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մասնակցությունը

Բրեգվաձեն հայտարարել է, որ «Վրացական քայլերթ»-ը ապակայունացում չի ցանկանում, հետևաբար, իրենց կողմից նշված վերջնաժամկետը «ապակայունացումից խուսափելու միջոց է»:

Թողնել պատասխան