Վրացի սպաները կմեկնեն ԿԱՀ

Հնարավոր է Վրաստանն ավելացնի  իր զորախմբի թվաքանակը Կենտրոնական Աֆիկայի հանրապետությունում:  

Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ անսալով ԵՄ խնդրանքին` հնարավոր է  Կենտրոնական Աֆրիկայում ավելացնեն սպաների թվաքանակը: Վերջիններս ԵՄ գործողությունների շրջանակներում ուսումնական վարժություններ կանցկացնեն  տեղացի  զինվորակաների համար:

Խիդաշելին ասել է, որ որոշումը կկայացվի, երբ խորհրդարանը կքննարկի հարցը:

Նշենք, որ այս պահին Կենտրոնական Աֆրիկայի  հանրապետությունում ծառայում է   վրացի 5 զինծառայող. «Այդ թիվը կարող է հասնել  20-ի: Սակայն զինծառայողների հստակ թիվը հայտնի կդառնա 2 շաբաթվա ընթացքում»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Թողնել պատասխան