Վրաց-հայկական համատեղ վարժանք Հայաստանում

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային պատահարներին արձագանքող ստորաբաժանումը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ուժերը համատեղ վարժանք են անցկացրել։

10748«Հայաստանի-Վրաստանի առաջին արձագանքող ուժերի կողմից համատեղ՝ ամոնիակի արտահոսքի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության իրականացում» թեմայով դաշտային վարժանքն անցկացվել է նոյեմբերի 8-ին՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական կենտրոնում։

Միջոցառումն ամփոփելիս ևս մեկ անգամ ընդգծվել է, որ նման միջոցառումները պատրաստվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը համակարգելու լավ հնարավորություն են ընձեռում:

Թողնել պատասխան