«Վրաց Հայրենասերների դաշինք»-ը դեմ է ակցիզային հարկի ավելացմանը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր «Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցության  առաջնորդներից  Իրմա Ինաշվիլին հայտարարել է, որ  դաշինքի անդամները կողմ չեն քվեարկի հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Ինաշվիլին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ակցիզային հարկերի ավելացումը խնդիրներ կստեղծի բնակչության համար:

«Մենք չենք քվեարկի ակցիզային հարկերի ավելացման օգտին: Սա ուղղակիորեն կվնասի բազմաթիվ մարդկանց, ովքեր ավտոմեքենա ունեն և վառելիք են օգտագործում: Կվնասի նաև  մարդկանց, ովքեր ծխախոտ են օգտագործում:  Նաև կվնաասի բնակչության աղքատ  շերտին»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին՝ ընդգծելով, որ ակցիզային հարկերը բարձրացնելու պարագայում լարին չի ամրապնդվելու։

Թողնել պատասխան