«Վրաց հայրենասերների դաշինք»-ը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ ունի

«Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Կուսակցության անդամների հայտարարության համաձայն՝ երկրի գլխավոր օրենքում փոփոխություններն արվում են իշխող կուսակցության շահերից ելնելով:
«Հույս ունեմ, որ մեծամասնության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև երկխոսություն տեղի կունենա և իշխանությունը կփոխի բոնուսային համակարգը, ինչը հակաժողովրդավարական է: Մենք այսօր հանդիպել ենք Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, նրանց ծանոթացրել մեր դիտարկումներին»,- հայտարարել է կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին:

Թողնել պատասխան