Պետդումայում որոշել են ամիսը մեկ անգամ հանդիպել վրաց գործընկերներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության և ՌԴ Պետդումայի պատգամավորների հանդիպման տեսանյութը:

Հանդիպանը մասնակցել են Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» ևԿոմունիստական կուսակցության անդամները: Հաղորդվում է, որ քննարկվել է ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման հնարավորության և դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ մի շարք հարցեր:

Վրաստանի  ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Վերջինս հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի խորհրդարանները պետք է վերականգնեն հարաբերությունները։

«Ուրախ եմ ձեզ հյուրընկալել դումայի շենքում: Պետք է նշել, որ սա վերջին 10 տարվա ընթացքում նմանատիպ առաջին հանդիպումն է․ Մեր երկրների միջև հարաբերությունները սառեցված են: Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին պատգամավորները շատ հազվադեպ են հանդիպել միմյանց թե մեզ մոտ, թե Վրաստանում: Հուսով ենք՝ մենք ռուս-վրացական հարաբերությունները կկարողանանք կարգավորել»,-հայտարարել է Կալաշնիկովը:

Նա ТАСС լրատվականի հետ զրույցում ասել է, որ հանդիպման ընթացքում որոշվել է ամիսը առնվազն մեկ անգամ հանդիպել Ռուսաստանում ու Վրաստանում:

Տեսանյութն՝ այստեղ

Թողնել պատասխան