«Վրաց Հայրենասերներ»-ը սերտ կապեր ունեն Թրամփի հետ

«Դավիթ Թարխան-Մոուրավին սերտ հարաբերություններ ունի Թրամփի շրջապատի հետ», «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Կուրյեր» լրատվականի ուղիղ եթերում հայտարարել է «Վրաստանի հայրենասերների միություն» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին։ Ինաշվիլինի զերծ է մնացել ավելի մանրամասն խոսել ԱՄՆ-ի նոր կառավարության հետ հնարավոր կապերի մասին: Խոսելով իր կուսակցության ծրագրերի մասին, ասել է, որ առաջին հերթին կփորձեն փոխել «Ընտրական օրենսգիրք»-ը, քանի որ՝ ըստ Ինաշվիլիի, ընթացիկ տարվա խորհրդարանական ընտրությունները ազատ և ժողովրդավարական չեն եղել: «Հայրենասերների միությունը վրաց ժողովրդի ձայնն է լինելու Վրաստանի խորհրդարանում: Մեր կուսակցության 4 անդամներ իրական պատգամավորներ են: Այսօրվա իրավիճակը իշխանությանը մեծ հարված կհասցնի»,- հայտարարել է Ինաշվիլին և Սահմանադրական դատարանի ղեկավարին կոչ արել՝ պաշտպանել արդարադատությունը:

Ինաշվիլին նկատի ունի այն, որ իր կուսակցությունը հայտարարել էր, թե ներկայացված արդյունքները հակասում են երկրի Սահմանադրությանը, քանի որ 17 մանդատի համար ձայները պետք է բաժանվեին խորհրդարան մուտք գործած բոլոր կուսակցությունների միջև։

Թողնել պատասխան