Վրաց պատրիարքը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա

Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք՝ Իլիա երկրորդը մեկնել է Գերմանիա: Պատրիրքին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես հայտարարել է պատրիարքարանի առողջապահության բաժնի ղեկավարի տեղակալ Ցիսանա Շարտաշվիլին, Իլիա 2-րդի այցը Գերմանիա նախատեսված էր ավելի ուշ, սակայն 3 օր առաջ առողջական վիճակի վատթարացման պատճառով որոշվել է կաթողիկոսի ուղեւորությունը կազմակերպել ավելի շուտ: Չի բացառվում, որ հնարավոր է վիրաբուժական միջամտության կարիք լինի:

Պատրիարքի` Գերմանիայում գտնվելու ժամանակը կախված է նրանից, թե ինչ տեսակի վիրաբուժական միջամտության կարիք կլինի:

Թողնել պատասխան