Վրաց պատրիարքը կարևոր ֆիգուր է․ Կելլի

«Ես անձնապես աղոթում եմ Իլիա երկրորդի առողջության համար, նրան երկար տարիների կյանք եմ ցանկանում»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով պատրիարքարանի շուրջ ծավալված իրադարձությունները:

Յան Կելլին ասել է, որ  ուշադրությամբ է հետևում վերջին շրջանում վրաց ուղղափառ եկեղեցու շուրջ ընթացող գործընթացներին, սակայն ոչ մի գնահատական չի հնչեցրել։

«Վրաստանի պատրիարքը շատ կարևոր ֆիգուր է: Իհարկե, նա առաջին հերթին ազգի միավորման դերն է կատարում, նաև հանդուրժողականության և առաքինության օրինակ է: Ես անձնապես աղոթում եմ Իլիա երկրորդի առողջության համար,  նրան ցանկանում եմ  երկար տարիների կյանք։ Անշուշտ, մեծ ուշադրությամբ ենք հետևում ընթացող զարգացումներին»,— ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին:

Հիշեցնենք՝ փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է վրաց եկեղեցու հոգևորական Գիորգի Մամալաձեն։ Նախօրեին դատախազությունը հայտարարել է, որ Մամալաձեն ցիանիդը ձեռք է բերել պատրիարքարանի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը նախապատրաստելու համար։

Թողնել պատասխան