Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի հեղեղված մասը դեռ փակ է

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի մասնագետները փորձում են Թերեքի գետը վերադարձնել իր բնական հուն:

Հիշեցնենք, որ գետը հեղեղել էր Դարիալիի կիրճում` վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի մի մասը: Վտանգավոր է հատկապես Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 134-135 կիլոմետրը:  Բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունն այս հատվածում դեռևս արգելված է: Հեղեղման հետևանքով ջրի տակ է հայտնվել ճանապարհի շուրջ 800 մետր երկարությամբ հատված: Տեղում կենտրոնացված է համապատասխան տեխնիկա, նախարարությունն արդեն հայտարարել է, որ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքները կսկսվեն միայն գետի բնական հունը վերականգնելուց հետո: Ճանապարհը վերջնականորեն վերականգնելու համար կարող է մինչեւ 2 շաբաթ ժամանակ պահանջվել:

Թողնել պատասխան