Վրաց վարորդներն`ընդդեմ թուրքական ուևորափոխադրող ընկերության

Վրացի վարորդները պահանջում են, որպեսզի փոխադրումներ իրականացնող  թուրքական «Մետրո+» ընկերությունը  լքի վրացական  շուկան:     

Երթուղային տաքսիների և ավտոբուսների  վարորդները  այդ պահանջով  բողոքի ակցիա են կազմակերպել  «Օրթաճալա» ավտոկայարանում:

Ակցիայի մասնակիցների խոսքով`  թուրքական «Մետրո+» ընկերությունը Վրաստանի տարածքում փոխադրումներ է իրականացնում` ոչ մրցակցային ու անհավասար  պայմաններ ստեղծելով շուկայի փոքր կազմակերպությունների համար:

Ակցիայի մասնակիցներից Բեսո Թաքթաքիշվիլին ասել է.

««Մետրո+»-ը  թուրքական տրանսպորտային կազմակերպություն է, որը Վրաստանի տարածքում փոխադրումներ է իրականացնում` բավական ցածր գներով:  Արդյունքում մենք չենք կարողանում  մրցել  նրանց հետ: Հետևաբար և առանց աշխատանքի մնալու մտավախություն ունենք: «Մետրո+»-ն  իրականացնում է նաեւ  տուրիստական ուղևորություններ` փորձելով Վրաստանում ձեռք բերել   մենաշնորհային դիրք»,- հայտարարարել է Թաքթաքիշվիլին:

Ակցիայի մասնակիցները վճռական են տրամադրված` եթե իրենց պահանջներ  չբավարարվեն, կսկսեն մեծամաշտաբ  ցույցեր:

Թողնել պատասխան