Հատուկ գործողության վայրում է ներքին գործերի նախարարը

Գաբրիել Սալոսիի փողոցում շարունակվում է հակաահաբեկչական հատուկ գործողությունը: Պարբերաբար լսվում են կրակոցներ: Դեպքի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

Հիշեցնենք՝ հատուկ գործողությունը շարունակվում է 20 ժամից ավելի: Պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ, ձերբակալված է մեկ անձ, այս պահին ընթանում է մնացած կասկածյալ ահաբեկիչների ձերբակալման գործընթացը:

Թողնել պատասխան